Varian ընկերության ներկայացուցիչներին հիացրել են «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի գրանցած արդյունքները

17 մարտի, 2025  20:39

Ամերիկյան Varian ընկերության տարածաշրջանային ներկայացուցիչներին հիացրել են «Էրեբունի»  ռադիոթերապիայի կենտրոնի գրանցած արդյունքները։

Օրեր առաջ Varian ընկերության տարածաշրջանային ներկայացուցիչներն այցելել են «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոն՝ գնահատելու կենտրոնի հնարավորությունները և մինչ այժմ արձանագրված հաջողությունները։

Ներկայացուցիչները մանրամասն ծանոթացել են կենտրոնի տեխնոլոգիական հագեցվածությանը և ճառագայթային բուժման նոր մոտեցումներին։ Նրանք նշել են, որ կենտրոնը շատ կարճ ժամանակում գրանցել է տպավորիչ արդյունքներ՝ օգտագործելով ռադիոթերապիայի ոլորտի առաջադեմ և բարդ տեխնոլոգիաները։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ Varian ընկերության և «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի համագործակցությունը լինելու է երկարաժամկետ՝ ներառելով ինչպես մասնագետների վերապատրաստում, այնպես էլ սարքավորումների մշտական արդիականացում և նորարարական լուծումների ներդրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում